Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողացանք ջուր, սուրճ, արևից պաշտպանող գլխարկ գնել. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ի թանգարան է այցելել (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի ժամանակ առաջարկել է այնտեղ վաճառել սուրճ, արևից պաշտպանող գլխարկ, ջուր:
«Սա հսկայական տարածք է, ոչ մի բան չի խանգարի, եթե մենք, օրինակ, մրցույթ հայտարարենք ու այդ գործով զբաղվող պրոֆեսիոնալ ընկերություններին առաջարկենք որ այդպիսի բան ունենանք այստեղ՝ առանց խաթարելու պատմամշակութային հուշարձանի տրամաբանությունը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ դա նաև զբոսաշրջիկներ կբերի:
«Հիմա տուրիստը մտածում է՝ հա, լավ տպավորիչ տեղ էր, բայց չկարողացանք ջուր առնեինք, արևից պաշտպանող գլխարկ էինք ուզում վերցնել, չկար, պարզվեց պետք է գնայինք կամ Էջմիածին, կամ Երևան: Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց հաճախորդի համար հարմարավետ պայման պետ է ստեղծենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: