Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին:
Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝
1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»: