Լավրովն Ինդոնեզիայի ԱԳ նախարարին խոստացել է նվիրել Զախարովայի կրծքազարդից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ինդոնեզացի գործընկեր Ռետնո Մարսուդիին խոստացել է Մոսկվայից ուղարկել նույն կրծքազարդից, ինչ ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է կրել հանդիպումներից մեկի ժամանակ, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լաոսում ԱՍԵԱՆ-ի նախարարների խորհրդի շրջանակւմ կայացած բանակցությունների ժամանակ Մարսուդին խոստովանել է, որ հիացած է Զախարովայի զարդով և խնդրել է, հնարավորության դեպքում, իրեն դրանից նվիրել: Լավրովն անմիջապես առաջարկել է Մարսուդիին նվիրել իրեն դուր եկած իրը, սակայն պարզվել է, որ կրծքազարդը կարված է Զախարովայի հագուստի վրա։
Լավրովը ելքը գտել է ու խոստացել Մոսկվայից նույնից նվեր ուղարկել։
Լավրովը ռուսական պատվիրակության գլխավորությամբ հուլիսի 25-ից 27-ը այցով գտնվում է Լաոսում։ Նախատեսվում է նրա մասնակցությունը Ռուսաստան-ԱՍԵԱՆ ձևաչափով արտգործնախարարների հանդիպումներին, Արևելյան Ասիայի գագաթնաժողովին և ՀԳՀԾ-ի տարածաշրջանային անվտանգության ֆորումին։