Ձերբակալման ժամանակ թղթե փաթեթով թմրամիջոց է նետել գետնին
Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-21121-110-01» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 41 և 32 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արթիկի բնակիչ:
Ձերբակալման ժամանակ 41-ամյա տղամարդը գետնին է նետել թղթե փաթեթ և հայտնել, որ փաթեթում մոտ 1,30 գրամ թմրամիջոց է, պատկանում է իրեն:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը և Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: