Տիգրան Գևորգյանը՝ Փոթիի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվել է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
Դ խմբում մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Գևորգյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ մինչև 8 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Մանվել Վարդանյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան ներկայացնում է մեր բոլոր մրցանակակիրներին՝
-Ա խմբում գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը,
-ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը,
-Մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը,
-Կանանց պայքարում 1-ին հորիզոնականը 4.5 միավորով զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը,
-Բ խմբում Խաչատուր Մեսրոպյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը,
-Ռուբեն Իշխանյանը և Սուրեն Գեսյանը նույնպես վաստակել են 6.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները,
-Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրել է Անահիտ Մուրադյանը, իսկ 3-րդ հորիզոնականը 5 միավորով զբաղեցրել է Սեդա Բադալյանը,
-60+ տարեկան մասնակիցների պայքարում 1-ին հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրել է Մամիկոն Մարտիրոսյանը,
-Գ խմբում Մարկ Մարգարյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը,
-Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրեց Արմեն Վարդանյանը,
-Մինչև 12 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վահան Թովմասյանը
-Յուրա Հարությունյանը 7 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Արամ Վարդևանյանը նույնքան միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը,
-Մինչև 1500 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 7 միավորով զբաղեցրել է Արմեն Խաչատրյանը,
- Ե խմբում Մարտուն Աբրահամյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը,
-Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրեց Արմենուհի Բաբայանը,
-Մինչև 12 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Ռուբեն Բաղումյանը,
-Հակոբ Պետրոսյանը նույնպես վաստակել է 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։