Կրեմլում կայացել է Պուտինի ու Ասադի հանդիպումը
Կրեմլում կայացել է Ռուսաստանի ու Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բաշար Ալ Ասադի հանդիպումը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հարգելի նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Մենք հնարավորություն ունենք խոսելու մեր համալիր հարաբերությունների մասին։ Վաղուց չենք տեսնվել»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է՝ իրեն հետաքրքիր է լսել Ասադի կարծիքը տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ ավելացնելով, որ այն սրվելու միտում ունի։