Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: