ՀՀ քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում տեսագրության մեջ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: