Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- հայտարարել է Պեսկովը։