Իրանի նախագահը շատ ջերմ է տրամադրված Հայաստանի հանդեպ. իրանագետ
2014-ին ականատես կլինենք հայ-իրանական հարաբերությունների լուրջ առաջընթացի, ռեալ տեմպերով կիրականացվեն Մեղրու ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով' անցնող տարին Իրանի համար բավական բուռն էր. ծայրահեղական Ահմադինեժադին նախագահի պաշտոնում փոխարինելու եկավ չափավոր լիբերալիզմի կողմնակից Ռուհանին: Իրանի նախագահը շատ ջերմ է տրամադրված Հայաստանի հանդեպ, նախագահ Ռուհանին շատ լավ գիտի մեր երկիրը:
Ասուլիսի մյուս բանախոս Սևակ Գոմցյանի խոսքով' որ 2013-ը Մերձավոր Արևելքի համար չափազանց իրադարձային էր: «Խոսքը նախևառաջ սիրիական խնդրի մասին է: Առաջիկայում կարևոր իրադարձություն է, այսպես կոչված, «Ժնև-2»-ը՝ հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացը, որի մասնակիցների ցանկը, սակայն, առայժմ պարզ չէ:
Ասուլիսին ներկա բանախոս արևելագետ Նաիրա Մկրտչյանն անդրադարձավ չինական գործոնին և նշեց, որ ԱՄՆ-ից հետո ամենամեծ տնտեսություն ունեցող այդ երկրի հետ այլևս հաշվի են նստում ոչ միայն Արևելքում, այլև Արևմուտքում: Հայ-չինական հարաբերությունների մասին խոսելիս բանախսը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում այդ երկիրը շարունակում է մնալ նախկին կարծիքին՝ հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: