Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ փաստաբան
Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը։
Պաշտպաններ`
Վահե Եփրիկյան,
Արամ Վարդևանյան»։