Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ:
Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ Պեկինում կայացած հանդիպման գլխավոր թեման դարձել է պատերազմն Ուկրաինայում: Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ հետ, եթե «Ռուսաստանը պարկեշտորեն մոտենա առաջարկին»: Ըստ նրա՝ առայժմ Պուտինի կողմից պատրաստակամություն չի նկատվում:
«Ռուսական ագրեսիան կործանել է աշխարհը և դանդաղեցրել զարգացումը: Պատերազմի ամեն նոր օրը դառնում է մարդասիրական օրենքների խախտում և արդարադատության հետագա խեղաթյուրում: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել Ուկրաինայի դեմ պատերազմը, հաստատել խաղաղություն և վերականգնել մեր երկիրը»,- նշել է Կուլեբան:
Հանդիպման ընթացքում նաև շեշտվել է այն, որ Չինաստանը կարող է նպաստել պատերազմի դադարեցմանը: