Արայիկ Հարությունյանը և Ժերոմ Լեյրոն քննարկել են ընտրական գործընթացների բարեփոխումների հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Այ Էֆ Ի Էս» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու համատեղ աշխատանքն ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։