Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Զախարովա
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար ամենահարմար պայմանները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլեր խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ։ Ես պատրաստ եմ, ինչպես միշտ ընդգծել եմ, շարունակել դա անել։ Մենք երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- նշել է դիվանագետը։