Կրասնոդարի երկրամասի «Կավկազ» նավահանգստում դրոնները հարձակվել են լաստանավի վրա
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է Թեմրյուկի շրջանի «Կավկազ» նավահանգստում լաստանավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, կան զոհեր և վիրավորներ։
«Կավկազ» նավահանգիստը բացվել է 1954 թվականին և նախատեսված է երկաթուղային խառը փոխադրումների համար։ Իրականացվում է նաև ուղևորների և տրանսպորտային միջոցների փոխադրում։ Կերչի անցումը միացնում է Կրասնոդարի մարզն ու Ղրիմի թերակղզին։
Նավահանգիստն ունի լաստանավային և բեռների տերմինալներ՝ նավթամթերքի, քիմիական, հացահատիկի և հեղուկ սննդի բեռների փոխադրման համար: