Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»
«Հետք»-ը գրում է․
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե նրանց, որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով հողամասերի օտարման մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։