Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն
Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
Ինչպես հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան: