Լատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին
Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։
«Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։