Դատարանը Ուսպենսկայային պատրավորեցրել է Կիրկորովին շուրջ 280,000 ռուբլի վճարել
Ռուսաստանում դատարանը վճռել է շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայից շուրջ 280 հազար ռուբլի բռնագանձել հօգուտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ինչպես նաև երգչուհուն պարտավորեցրել է հերքել Կիրկորովի մասին զրպարտչական տեղեկատվությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ուսպենսկայայի դեմ հետաքննության համար առիթ է հանդիսացել երգչուհու հարցազրույցը, որում նա Կիրկորովին անվանել էր «կնատյաց»։
Կիրկորովի փաստաբանը դատարանում նշել է, որ Ուսպենսկայայի հարցազրույցն իր պաշտպանյալին տառապանք է պատճառել, և որ նա այդ կապակցությամբ դիմել է բժիշկներին: