Ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին․ Լեքսման
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին ԵՄ խորհրդի որոշումները։
«Վերջապես Խորհուրդն իմաստուն և ռազմավարական որոշումներ կայացրեց: Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին»,- նշել է Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում։