Մոսկվան ու Թեհրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը․ Ռուդենկո
Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը, ստորագրումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Այժմ երկու երկրները սկսում են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակով առաջիկա շփումների շրջանակում պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար:
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ: