Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։
Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Այս ամենին զգալիորեն նպաստում են վերջին տարիների բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու ուղղություններով զբոսաշրջային հոսքերի ավելացումը և դրանցով պայմանավորված շփումները»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: