Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին․ Միլլեր
Հայաստանն ու Ադրբեջանը Խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Ինչպես ասացինք՝ խաղաղության ժամանակն է։ Մենք վճռական ենք աջակցել այս գործընթացին, շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։