Թուրքիայում նախարարների դեմ դատական հայցեր են ներկայացվել
Թուրքիայի Ներքին գործերի և Եվրամիության հարցերով նախարարների դեմ դատական հայց է ներկայացրել Դիարբեքիրի բնակիչը «մասնագիտությամբ դարբին»՝ մեղադրելով կաշառակերության մեջ: Ներկայացված հայցը ստորագրվել է և ուղարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն: Ավելի վաղ մամուլում հայտնվել էր, որ Թուրքիայի Ներքին գործերի նախարարի, Էկոնոմիկայի նախարարի, Բնապահպանության նախարարի և Եվրամիության հետ հարցերով նախարարի դեմ կազմված հետաքննական փաստաթղթերը ուղարկվել են Արդարադատության նախարարություն, որից հետո հիշյալ նախարարները հրաժարականի դիմում էին ներկայացրել: