Ադելը երաժշտական երկար դադար է վերցնում
Ադելը հայտարարել է երաժշտական դադարի մասին։ «Լաս Վեգասում ամեն շաբաթ-կիրակի ելույթ ունենալուց հետո ամբողջությամբ ուժասպառ եմ: Երաժշտության հետ կապված ծրագրեր չունեմ: Ինձ երկար ընդմիջում է պետք»,- բրիտանացի երգչուհու խոսքերն է մեջբերում գերմանական «ZDF» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերից Ադելը ամեն շաբաթ համերգ է ունենում «Weekends With Adele» ծրագրով։ 2024 թվականի աշնանը շոուի ավարտից հետո Ադելը նախատեսում է վերադառնալ Մեծ Բրիտանիա և զբաղվել «այլ ստեղծագործական գործերով»: