Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են մի շարք շրջաններին ռուսական նոր հարվածների մասին
Ռուսաստանը պնդում է, որ իր զորքերը գրավել են արևելյան Ուկրաինայի մերձճակատային երկու գյուղ: Խոսքը Լուգանսկի շրջանի Անդրեևկայի և Խարկովի մարզի Պեսչանիի մասին է, որոնք գտնվում են միմյանցից մոտավորապես 15 կմ հեռու:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ուժեղացնել զենքի հեռահարությունը՝ ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար: Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ երկրի 10 շրջան հանգստյան օրերին պայքարել է ՌԴ ԶՈՒ արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել 39 հարվածային անօդաչու թռչող սարքից 35-ը և երկու թևավոր հրթիռը: Հարվածները հասցվել են Կուրսկի շրջանից և Ղրիմից։
Ըստ վերջին տվյալների՝ ռուսական բանակը լրացուցիչ գրոհային խմբեր է տեղափոխել Խարկովի մարզի Գլուբոկոյե շրջան՝ հարձակողական գործողություններին նախապատրաստվելու համար։ Այդ մասին Интерфакс-Украина գործակալությանը հայտնել է «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման խոսնակ Նազար Վոլոշինը։