Քիմ Քարդաշյանը «Balenciaga»-ի նոր գովազդում նկարահանվել է Մերլինի Մոնրոյի կերպարով
«Balenciaga»-ն սկսել է իր նոր՝ «Rodeo» պայուսակի «Characters» գովազդային արշավը, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանը և դերասանուհիներ Իզաբելա Հուպերտն ու Նաոմի Ուոթսը: Լուսանկարներում յուրաքանչյուր աստղ պետք է ներկայանար «յուրահատուկ կերպարով»:
Քիմն ընրտել է Մերլին Մոնրոյի կերպարը: Ռեալիթի շոուների հայազգի աստղը կարճ շեկ մազերով է: Հագել է կարմիր զգեստ, ուերին սև վերարկու է: Կերպարն ամբողջացնում են սև գուլպաներն ու ընձառյուծի պրինտով բարձրակրունկները։ Քիմի ձեռքին «Rodeo»-ի խորհրդանշական պայուսակն է: Այն արժե 5190 դոլար:
Քիմի և Քանյե Ուեսթի երեխաների 2022 թվականի «ստրկական հանդերձանքով» գովազդային սկանդալից հետո սա մոդելի և «Balenciaga»-ի երկրորդ գործակցությունն էր: Նախորդը այս տարվա հունվարին էր: Քիմը ներկայացրեց «129 Balenciaga Le City» պայուսակները: