ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը. Հաջիզադե
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանին ռազմական աջակցության մասին ԵՄ որոշմանը: Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության մասին հարցին, ասել է.
«Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր է ու ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։ Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են»։