Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին. քաղաքապետարան
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 20 տարուց ավելի զավթած տարածքներից հեռացվում են ցանկապատները, զրուցատաղավարներն ու ավտոտնակները, որոնց փոխարեն կառուցվելու են ճեմուղիներ, հանգստի գոտիներ ու խաղահրապարակներ:
Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 30 բակային տարածք:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: