Բայդենը դուրս է եկել նախագահական ընտրությունների մրցապայքարից
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից, այդ մասին նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Ինձ համար մեծագույն պատիվ էր ծառայել որպես ձեր նախագահ։ Թեև ես մտադիր էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից է բխում, որ հրաժարվեմ մրցապայքարից և կենտրոնանամ բացառապես իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,-գրել է Բայդենը։