Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Մոսկվայի մարզի Զվենիգորոդի զբոսայգիներից մեկում գտնվող Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը անհայտ տղամարդը մուրճով պոկել է, Риа Новост-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Շաբաթ օրը Զվենիգորոդի զբոսայգիներից մեկում ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը մուրճով պոկել է Ի.Վ.-ի կիսանդրիի գլուխը»։
Ներքին գործերի նախարարության Մոսկվայի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ տղամարդու որոնողական աշխատանքներն այժմ շարունակվում են։