«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով
«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:
«Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր հանգրվանել են Մատենադարանում, որոնցից հատընտիր նմուշներ ներկայացված են ցուցադրությանը։
Մետանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է հավաքական հիշողության անընդմեջության:
Համալրումներն արդյունք են պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և բարերար անհատների հետ սերտ համագործակցության, Մատենադարանի սեփական միջոցների հաշվին աննախադեպ ձեռքբերումների, հանրային իրազեկման և տեղեկատվական արշավների իրականացման նոր ռազմավարության:
Վերջին ընծայաբերումը եղել է Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցու կողմից։
Միջոցառումն ամփոփվել է Մատենադարանի հարակից տարածքում Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարումներով։ Համերգը եզրափակվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ստեղծագործություններով»։