Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ. Հաջիև
«Բաքուն Երևանին առաջարկում է նախքան խաղաղության պայմանագրի կնքում, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ»,- այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային մեդիա ֆորումին։
«Դեռ 2021 թվականին, որպես միջանկյալ տարբերակ, մենք առաջարկում էինք, որ Հայաստանը համաձայնի հիմնարար սկզբունքների շուրջ։ Այս սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- նշել է նա։
Միաժամանակ Հաջիևը նշել է. «Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, պետք է փոխվի, քանի որ այն ուղղակի տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ»։