Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ Փարիզի հատուկ ծառայությունները ապամոնտաժել են վրանային քաղաքները Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անօթևաններին և միգրանտներին նստեցրել են ավտոբուսներ և տարել Փարիզից հարյուրավոր կիլոմետրեր։ Բարեգործական կազմակերպությունները խոսում են ազգի մայրաքաղաքի «սոցիալական մաքրման» մասին։ Նշվում է, որ 2023 թվականից ի վեր Փարիզից վտարվել է 12545 մարդ։
Փարիզի իշխանությունները փակում են գիշերային կացարանները, սննդի բաշխման կետերը և անօթևանների ընդունման կենտրոնները։ Միաժամանակ մարդկանց ժամանակավոր կացության այլընտրանք չի առաջարկվել։
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։