Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
Իտալիայի մայրաքաղաքում ֆլեշմոբ է տեղի ունեցել՝ ի նշան բողոքի Ուկրաինային զենք մատակարարելու դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ակցիայի ընթացքում, որը տեւել է մի քանի րոպե, սպիտակ կոստյումներով և դիմակներով մարդիկ օգտագործել են սև հովանոցներ՝ միջուկային պայթյունի նմանակման համար։
«Ո՛չ Ուկրաինայի կառավարությանը զենք մատակարարելուն», «Խաղաղությանը զենքով չեն հասնում, դրանք տանում են միայն համաշխարհային պատերազմի, որի համար ժողովուրդները ծանր գին են վճարում»,-վանկարկել են Resistenza Resilienza Italiana 2020 ասոցիացիայի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները։
Իտալիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն և ֆինանսավորմանը, քանի որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։