Կինը թույլ է տվել իր չորսամյա դստերը լողավազանում խաղալ հարյուրավոր փոքրիկ կոկորդիլոսների հետ
Թաիլանդում կինն իր փոքրիկ դստերը թույլ է տվել լողավազանում խաղալ փոքրիկ կոկորդիլոսների հետ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է South China Morning Post-ը։
Հուլիսի սկզբին Թաիլանդի բնակչուհին համացանցում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ դուստրը խաղում է բազմաթիվ փոքրիկ կոկորդիլոսների հետ: Տեսանյութում երևում է, որ աղջիկը պառկած է լողավազանում սողունների հետ և բռնել է նրանցից մի քանիսին:
Կինն ավելի ուշ խոստովանել է, որ կոկորդիլոսները, որոնց հետ խաղում է իր դուստրը, դեռևս 15 օրական չկան և ատամներ չունեն։ Նա վստահեցրել է մտահոգված հանրությանը, որ ուշադիր հետևում է իր դստերը և պատրաստ է նրան դուրս բերել լողավազանից ամենափոքր վտանգի դեպքում:
«Երբ այս կոկորդիլոսները մեծանան, նրանց ատամները աճեն և մաշկը հաստանա, աղջիկս այլևս չի կարողանա խաղալ նրանց հետ», – ասել է կինը:
Այնուամենայնիվ, նա քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում: Օգտատերերը հիշեցրել են, որ փոքրիկ կոկորդիլոսները ևս վտանգ են ներկայացնում երեխայի համար՝ չնայած նրանց ակնհայտ անվնասությանը: