Ժամանակն է, որ Ամերիկան տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկն ասել է, որ ժամանակն է, որ Ամերիկան հասնի մեծ բարձունքների՝ տիեզերագնացներ ուղարկելով Մարս։
«Հիմա ժամանակն է, որ Ամերիկան շատ ավելի մեծ բարձունքների հասնի՝ տիեզերագնացներ ուղարկելով Մարս: Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դառնալ տիեզերական ճանապարհորդ և օգնել Մարսի վրա նոր քաղաքակրթություն կառուցել, պետք է կարողանան դա անել», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։