ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ. Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշվում է, որ թիրախում կարող են հայտնվել նաև բանկեր: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
«Կարծում ենք, որ Չինաստանը պետք է կանգ առնի, քանի որ դա դուրս է ազգային պետությունների պատշաճ վարքագծի շրջանակներից»,- գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սալիվանը Կոլորադոյում Ասպենի անվտանգության համաժողովում:
Պաշտոնյան հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը, որը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս թիրախավորել այն բանկերը, որոնք նպաստում են երկակի նշանակության ապրանքների հոսքին ՌԴ:
Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի սահմանափակող միջոցներ կիրառել ՉԺՀ-ի և այլ երկրների բանկերի դեմ՝ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ գործարքների դեպքում: