«Գրեմիոյի» հայազգի դարպասապահը տեղափոխվեց «Նոա»
Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում»։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ ոգևորված եմ այս հնարավորությամբ։ Որպես հայ, ինձ համար հրաշալի հնարավորություն է այսպիսի մեծ հավակնություններ ունեցող հայկական ակումբի մասնիկ դառնալը»,- ֆուտբոլիստին մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Բրազիլիայում։
2022 թվականից Կոնեգլյանը հանդես է եկել «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։