Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի են այս տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ, թափուր է մնացել 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով անվճար տեղ:
Բայց վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը, որի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուժության ֆակուլտետ այս տարի ընդունվել է ընդամենը 2 դիմորդ, թեեւ սա 2 անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը․ 23-ին այդ ֆակուլտետ ընդունվել էր 1 դիմորդ։
Ո՛չ պրոպագանդան, ո՛չ հատուկ կրթաթոշակների սահմանումը ագրարայինի ընդունելության հարցում փոփոխությունների չեն հանգեցնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: