Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին կոչ է արել հրաժարվել իր դեմ դատական հայցից
Անջելինա Ջոլիի փաստաբանը հայտարարություն է տարածել. Փոլ Մերֆին հայտնում է, որ դերասանուհին կողմ է Բրեդ Փիթի հետ դատական պայքարին վերջ տալուն։
Հոլիվուդյան աստղերը բաժանվել են 2016 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Անջելինան և Բրեդը շարունակել են իրենց իրավական պայքարը և չեն կարողանում փոխզիջում գտնել կարևոր հարցերի շուրջ։ Այսօր հայտնի է դարձել, որ Ջոլին ցանկանում է դադարեցնել նախկին ամուսնու հետ վարույթը։
Դերասանուհին իր փաստաբան Փոլ Մերֆիի միջոցով կապ է հաստատել Փիթի և նրա ներկայացուցիչների հետ։ Փաստաբանը բարձրաձայնել է հաճախորդի ցանկությունը։ Անջելինան խնդրում է Բրեդին հրաժարվել իր դեմ դատական հայցից՝ կապված Chateau Miraval գինու գործարանի հետ: Երեք տարի առաջ կինոաստղը 67 միլիոն դոլարով վաճառել է ունեցվածքի իր մասը ռուս օլիգարխին, ինչը Փիթին դուր չի եկել, քանի որ զույգը սկզբում այլ պայմանավորվածություն է ունեցել։
Բացի այդ, Մերֆին հայտարարել է, որ Բրեդը փորձում էր պատժել և վերահսկել Անջելինային։ Դերասանը Ջոլիից պահանջել է ստորագրել չբացահայտման պայմանագիր, որը թույլ չէր տա նրան խոսել նախկին ամուսնու ոչ պատշաճ պահվածքի մասին։
Փաստաբանը նշել է, որ Փիթի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։ «Այս գործողություններն առանցքային են դատավարության համար», – եզրափակել է Մերֆին People-ին տված հարցազրույցում :
Նախկին զույգն ունի վեց երեխա՝ 22-ամյա Մեդոքսը, 20-ամյա Պաքսը, 19-ամյա Զահարան, 18-ամյա Շայլոն և 15-ամյա Վիվիենն ու Նոքսը: Ավագ երեխաներին կինոաստղերը որդեգրել են տարբեր տարիներին և տարբեր երկրներում։ Փոքրերի համար Ջոլին և Փիթը կենսաբանական ծնողներ են։ Բրեդը վստահ է, որ նախկին կինը իր դեմ է լարում իր ժառանգներին։