«Հրեա ժողովուրդն իր հողի վրա օկուպանտ չէ»․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Հաագայի դատարանի որոշումը, ըստ որի՝ Իսրայելի բնակավայրերի գործունեությունն Արևմտյան ափում իրականում «անեքսիա» է:
«Հրեա ժողովուրդն իր հողի վրա օկուպանտ չէ ո՛չ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմում, ո;չ էլ մեր նախնիների երկրում։ Ոչ մի կեղծ որոշում Հաագայում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը, ինչպես իսրայելական բնակավայրերի օրինականությունը մեր հայրենիքի բոլոր տարածքներում»,- ասել է նա։