Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից
Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Միլուոկիում Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում։ Նա պաշտոնպես համաձայնել է առաջադրվել կուսակցության կողմից՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Ելույթում նա խոսել է իր դեմ իրականացված մահափորձի մասին, քննադատել ԱՄՆ ներկայիս վարչակազմին՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողելու համար։ Նախկին նախագահը խոստացել է վերընտրվելու դեպքում կրճատել հարկերը, լուծել գնաճի, միգրացիայի խնդիրը:
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, նաև վերջ տալ միջազգային բոլոր ճգնաժամերին և հակամարտություններին: Նա մեղադրել է Բայդենի վարչակազմին ռուս-ուկրաինական պատերազմը թույլ տալու համար:
«Նման բան երբեք չէր լինի, եթե ես լիներ նախագահի պաշտոնում»,- համոզմունք է հայտնել Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունն իր թեկնածուին պաշտոնապես կազդարարի օգոստոսին կայանալիք համագումարի շրջանակում: Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունը կայանալու է նոյեմբերի 5-ին: