Վրաստանի արտգործնախարարը մեկնում է Հունգարիա
Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնում է Հունգարիա։ Այցի շրջանակում նախատեսվում է միջկառավարական համաձայնագրի ստորագրում՝ ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին:
Ավելի վաղ Դարչիաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Լոնդոնում մասնակցել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Վրաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ Թբիլիսին փորձում է պաշտպանել իր ինքնիշխանությունը և անկախությունը, ինչը, ըստ Օրբանի, Եվրոպայում չեն հասկանում։