Արիանա Գրանդեն «Swarovski»-ի նոր դեմքն է
Արիանա Գրանդեն պաշտոնապես դարձել է «Swarovski»-ի նոր դեմքը: Ըստ ապրանքանիշի պաշտոնական հայտարարության՝ 31-ամյա երգչուհին գովազդային արշավը կսկսի հոկտեմբերի վերջին։ Գրեմմիի մրցանակակիրը զարդերը կկրի ելույթների ժամանակ: Կներկայանա նաև ապրանքանիշի գովազդային լուսանկարներում: Մեկնարկը կլինի «Swarovski Holiday 2024» արշավը։
«Ոգևորված եմ «Swarovski»-ի դեսպանը լինելու համար: Պատիվ է ներկայացնել մի տուն, որը կիսում է ստեղծագործելու իմ կիրքը, դուրս է ոսկերչական աշխարհի սահմաններից և խթանում է ինքնարտահայտման լայն արժեքները: Չեմ համբերում՝ երբ եմ սկսելու այս ճամփորդությունը և ոգեշնչելու մարդկանց ընդունել իրենց յուրահատուկ փայլը», – հայտարարել է Գրանդեն:
«Swarovski»-ի կրեատիվ տնօրեն Ջովաննա Էնգելբերտն էլ ընդգծել է. «Արիանայի խարիզման և դրական էներգիան միաձուլվում են աշխարհին ուրախություն պատճառելու «Swarovski»-ի էության հետ: Ոգևորված եմ, որ նա միանում է մեզ: Արիանան փայլուն արտիստ է, ով առանձնանում է իր վոկալով և ոճով»: