«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում. Հայաստանում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում:
Թեհրանի համար նաև կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը, իրանական SNN գործակալությանը ասել է Մեհդի Սոբհանին։
«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի մեջ: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը բարելավել է սահմանային կապը», ասել է Մեհդի Սոբհանին: