Ամենավատ բանն արդեն կատարվում է, Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է, Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան։
Բոլոր գլխավոր հակամարտող գերտերությունները ռազմական, հետախուզական, փափուկ և կոշտ ազդեցությամբ ներկա են։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական բարդակ ու հակամարտությունների թատերաբեմ։
Մնում է տարբեր ոչ ֆորմալ զինված խմբավորումներ ստեղծվեն ու միմյանց դեմ ուղիղ իմաստով ռազմական գործողություններ սկսեն։
Մեծագույն «տաղանդ» է պետք ունենալ միատարր երկիրը նման վիճակի հասցնելու համար»։