Հայտնի է՝ ով կկատարի Արաբկիրի թաղապետի պարտականությունները
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում հայտնում է.
«Տեղեկացնում եմ, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը, ում վրա է դրվել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը»։
Նշենք, որ Սուրեն Վարոսյանը զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։