Նեթանյահուն դեմ է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը
Քնեսեթը 53 դեմ, 51 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիրեր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքները՝ գրում է The Times of Israel-ը։
Չնայած Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի և մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների կոչերին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ նման հետաքննություն չի կարող ընթանալ Գազայի հատվածում ռազմական գործողության հետ միաժամանակ: Հուլիսի 17-ին նա կրկնել է այդ դիրքորոշումը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Միաժամանակ Իսրայելում չեն դադարում բողոքի ցույցերը: Ցուցարարերը Բենիամին Նեթանյահուից պահանջում են հրադադարի գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ և տուն վերադարձնել շարժման կողմից պատանդառված իսրայելցիներին։
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել Նեթանյահուին՝ կա՛մ համաձայնել պատանդների վերաբերյալ համաձայնագրի պայմաններին՝ ԱՄՆ Կոնգրեսի առջև հուլիսի 24-ին նախատեսված ելույթում, կա՛մ հրաժարվել Վաշինգտոն մեկնելուց: Լապիդն ընդգծել է, որ նույնիսկ Նեթանյահուի մերձավորների մեջ կան մարդիկ, որոնք համամիտ են այդ տեսակետին: