Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմանավերի մշտական ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կդիտարկի Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմանավերի մշտական ներկայություն հաստատելու ցանկացած ծրագիր:
«ՆԱՏՕ-ի նավերի կենտրոնացված ներկայությունը, հաշվի առնելով ինչպես Բուլղարիան, այնպես էլ Ռումինիան, ափամերձ պետությունները, որոնք դաշինքի անդամ են, իհարկե, ներկա իրավիճակում, լրացուցիչ վտանգներ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի ներգրավվածությունն Ուկրաինայի շուրջ հակամարտությունում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Կրեմլում ընդգծել են, թե Մոսկվան կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի առկայությունը:
Ավելի վաղ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն նպաստում է Սև ծովում ռուսական նավատորմի չեզոքացմանը: